Մեր արտադրությունը կազմակերպվում է ժամանակակից սարքավորումներով։ Ընկերությունը, հոգալով Ձեր առողջության մասին, երաշխավորում է արտադրանքի բարձր որակ և Ձեզ է առաջարկում առանց կոնսերվանտների բացառապես որակյալ արտադրանք։ Նախնական հումքը մանրացվում է նախատեսված չափսով և ըստ հատուկ մշակված բաղադրատոմսի՝ համակցվում է խառնուրդներ և համեմունքներ ստանալու համար։ Արտադրական գործընթացի յուրաքանչյուր փուլում խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։ Ընկերության պահեստարանները համապատասխանում են սննդամթերքի պահպանման համար նախատեսված բոլոր չափանիշներին։